Գիտե՞ք, որ...
Միշտ էլ բժշկական հետազոտությունն անհրաժեշտություն է
Ամենամյա բժշկական զննումն օգնում է վերահսկել բոլոր օրգանների աշխատանքը եւ զգուշացնում հնարավոր վտանգի մասին: Իսկ ժամանակին ախտորոշումն արդեն ապահովում է հիվանդության ամբողջական բուժումը:
Իսկ թե ինչպես պետք է պատրաստվել հետազոտությանը, հուշում են մասնագետները: Օրինակ, որովայնի հատվածի ուլտրաձայնային հետազոտության պետք է գնալ քաղցած վիճակում, հակառակ դեպքում լեղապարկը կրճատվում է, իսկ այդ վիճակում էկրանի վրա իրական պատկերը չի երեւում: Հետազոտության գնալուց 2 օր առաջ խորհուրդ է տրվում չուտել հաց, միրգ, հում բանջարեղեն ու կաթ:
Իսկ ահա արգանդի ուլտրաձայնային հետազոտության գնալու համար, ընդհակառակը, պետք է շատ ջուր խմել` մինչեւ 1,5 լիտր:
Արյան ճնշումը չափելու համար պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ալկոհոլ օգտագործելուց ու ծխելուց, ինչպես նաեւ ավելորդ հոգեկան ապրումներից, քանի որ գործիքը կարող է սխալ ցուցանիշ ցույց տալ:
Մամոգրաֆիա հետազոտության պետք է գնալ դաշտանային ցիկլի մեջտեղում ընկած ժամանակահատվածում, քանի որ այն կապ ունի օրգանիզմի հորմոնային տատանման հետ:
Հերթական բժշկական զննումն անհրաժեշտ է բոլորին ու բոլոր տարիքներում: Այսպես. 20 տարեկանում մարդու օրգանիզմը երիտասարդ է եւ բավականին առողջ, այդ պատճառով կարելի է սահմանափակվել մակերեսային հետազոտությամբ: Դրանց թվին են պատկանում, օրինակ, ճնշման չափումը: Արյան բարձր ճնշումը հաճախ վկայում է հիպերտոնիայի մասին: Կարծիք կա, որ հիպերտոնիա հիվանդությունն առաջանում է հասուն տարիքում, բայց դա այնքան էլ այդպես չէ, քանի որ այս հիվանդությունը կարող է զարգանալ նույնիսկ դեռահասների մոտ:
Այս տարիքում կարելի է նաեւ արյան հետազոտություն անցկացնել, քանի որ դրա միջոցով հայտնաբերվում է նույնիսկ ամենափոքր վարակը: Օրինակ. եթե էրիտրոցիտների քանակը ցածր է նորմայից, այն կարող է վկայել անեմիայի մասին, իսկ եթե տրոմբոցիտների քանակն է քիչ, դա էլ վկայում է արյան ցածր մակարդելիության մասին: Արյան հետազոտությամբ կարելի է որոշել նաեւ շաքարի քանակը: Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ այս հիվանդությունը եւս կարող է զարգանալ վաղ տարիքում ու առանց ախտանշանների: Մեզի հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու երիկամների, միզասեռական օրգանների եւ լյարդի վիճակը: Մեզի միայն գույնից կարելի է դատել մարդու առողջության մասին:
Պետք է նաեւ չմոռանալ ֆլյուորոգրաֆիայի մասին, քանի որ դրանով կարելի է ժամանակին ախտորոշել թոքերի, շնչուղիների հավանական հիվանդությունները: 18 տարեկանից սկսած` անհրաժեշտ է պարբերաբար ուշադրություն դարձնել շնչուղիների հիվանդություններին: Տեսողության ստուգումը եւս անհրաժեշտ բուժզննում է վաղ տարիքից սկսած: Նման հետազոտությամբ կարելի է հայտնաբերել ոչ միայն հեռատեսություն կամ կարճատեսություն, այլ նաեւ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` կատարակտը, գլաուկոման, սկլերոզն ու դիաբետը: Ստոմատոլոգիական զննումը եւս անհրաժեշտ է բոլոր տարիքներում: Պետք չէ այնքան սպասել, որ ցավը դառնա անտանելի: Հատկապես փչացած ատամները կարող են բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Արդեն 30 տարեկանից հետո շատանում են սթրեսային հոգեվիճակներն ու գերհոգնածության երեւույթները: Ամենամյա բժշկական զննումներին ավելանում է նաեւ էլեկտրոսրտագրությունը` պարզելու սրտի վիճակը: Այն պարտադիր հետազոտություն է հատկապես գենետիկ հիվանդությունների կամ չափից շատ գեր լինելու դեպքում: Այս տարիքից հետո կանանց համար շատ կարեւոր է կրծքագեղձի բուժզննումը: Դրա արդյունքում կարելի է հայտնաբերել չարորակ կամ բարորակ նորագոյացությունը նույնիսկ այն փուլում, երբ դեռ ձեռքով շոշափելի չէ:
40 տարեկանից հետո օրգանիզմում սկսում են հորմոնալ փոփոխություններ, որոնք միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահել: Հատուկ հետազոտությունների միջոցով պետք է համոզվել, որ էնդոկրին համակարգի հետ ամեն ինչ կարգին է:
29.04.2010 Կարդացեք նաև
03.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ